Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Սիրիացի գրոհայինները ցանկանում են ռուս ճանապարհորդին փոխանակել ապստամբի հետ

Սիրիացի գրոհայինները ցանկանում են ռուս ճանապարհորդին փոխանակել ապստամբի հետ
14.01.2014 | 13:53

Սիրիական զինված «Լիվա ադ Թահիդ» խմբավորումը, որը գերի էր վերցրել ռուս ճանապարհորդ Կոնստանտին Ժուրավլյովին, այլևս չի կասկածում նրան լրտեսության մեջ, սակայն չի էլ շտապում ազատ արձակել: Այս մասին հայտարարել է «Ալտերնատիվո» համազգային շարժման անդամներից Օլեգ Մելնիկովը, ով զբաղվում է գերիների արձակմամբ: «Բոլորը հասկացան, որ ինքը լրտես չէ: Շատ հեշտ է այսօր արբանյակային միջոցով տվյալներ ստանալը: Նրան կփորձեն փոխանակել մարդկանց հետ, ովքեր նստած են բանտում»,- ասել է Մելնիկովը: Նա նշել է, որ ակտիվիստները ճանապարհորդին ազատելու նպատակով խնդրել են հատուկ ծառայությունների օգնությունը, բայց վերջիններս խորհուրդ են տվել այդ մասին դիմել պաշտոնական նամակով, որի պատասխանը կստանան միայն մեկ ամսվա ընթացքում:
Զրուցակիցը գործակալությանն ավելացրել է, որ ակտիվիստները փորձելու են գերությունից փրկել Ժուրավլյովին` առանց ապստամբների հետ փոխանակման:
Հիշեցնենք` Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր և ճանապարհորդ Կոնստանտին Ժուրավլյովը 2013-ի հոկտեմբերի սկզբին առևանգվել է Հյուսիսային Սիրիայի «Լիվա ադ Թահիդ» զինված խմբավորումների կողմից: Ըստ իր «Անապատում միայնակ» ծրագրի, Ժուրավլյովը մտադիր էր անցնել Սիրիա, ապա շարունակել ճանապարհը դեպի Մերձավոր Արևելքի անապատային տարածքներ և այն ավարտեր Եգիպտոսում:
Սիրիացի ապստամբները Ժուրավլյովին համացանցի միջոցով հայտարարեցին «ռուսական լրտես» և խոստացան որոշում կայացնել նրա հետագա ճակատագրի վերաբերյալ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն թեև հայտարարել է, որ հասնելու է Կոնստանտին Ժուրավլյովի արագ ազատագրմանը, մինչդեռ առայսօր ոչինչ չի արվում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ